#Ալֆրեդ Քոչարյան

Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է «Թումո ստուդիոսի» աշխատանքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը այցելել է Արամի 44 հասցեում գործող «Թումո ստուդիոս» կրթամշակութային կենտրոն։ Այցի ընթացքում նա շրջել է տարածքներով և տեղում ծանոթացել ծրագրի գործունեությանը։ Կենտրոնը ներկայացնում է ստեղծարար կրթության և նոր մեդիայի ուղղությունները, որոնք կարևոր են նաև Հայաստանի երիտասարդների մասնագիտական զարգացման համար։