#AI անվտանգություն

Անտրոպիքից հեռացած հետազոտողը զգուշացնում է՝ արհեստական բանականության համար վճռորոշ փուլ է սկսվել

Արհեստական բանականության հետազոտող Ջեյքոբ Քոքսոնը հայտարարել է Anthropic-ից իր հրաժարականի մասին և զգուշացրել, որ ոլորտի ընթացիկ մրցավազքը կարող է սպառնալ մարդկանց անվտանգությանը։ Նրա խոսքով՝ առաջիկա մեկ-երկու տարին վճռորոշ է լինելու այն հարցում, թե որքան անվտանգ կմշակվեն AI համակարգերը։ Մեկնաբանությունը մեծ արձագանք է ստացել Սիլիկոնյան հովտում, որտեղ միաժամանակ սրվում են անվտանգության, ներդրումային և մրցակցային հարցերը։