Ագնեսա Խամոյանը կասկածի տակ է դրել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ժամկետները
Ազգային ժողովի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, որ Հայաստանը առաջիկա տասնամյակներում չի կարող անդամակցել Եվրոպական միությանը։ Նրա խոսքով՝ Բրյուսելից հնչող պարզաբանումները փաստում են, որ իշխանության ներկայացրած ժամկետները չափազանցված են։ Խամոյանը որպես օրինակ է բերել Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոյի մեկնաբանությունները, որոնք չեն հաստատել 2029 թվականին առանց վիզայի ռեժիմի գործարկումը։