Կյանքից հեռացել է գրող Իսհակ Մաշբաշը
Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոս, Ադըղեայի ժողովրդական գրող Իսհակ Մաշբաշը մահացել է 96 տարեկանում։ Տխուր լուրը սեպտեմբերի 7-ի երեկոյան հայտնել է Ադըղեայի ղեկավար Մուրատ Կումպիլովը։ Մաշբաշը թողել է հարյուրավոր բանաստեղծական ու արձակ ստեղծագործություններ և մեծ դեր է ունեցել ադըղեական գրականության զարգացման մեջ։