#Ադիգեա

Դրոնային հարվածից հետո «Օզոնը» դադարեցրել է մի շարք պատվերների ընդունումը

Ռուսական առցանց առևտրի խոշոր ընկերություն «Օզոնը» հայտարարել է, որ դրյոնային հարվածի հետևանքով վնասվել է իր պահեստներից մեկը Ադիգեի Հանրապետությունում։ Տարածքում հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել որոշ պատվերների կատարումը։ Միջադեպը տեղի է ունեցել ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ երկու կողմերը փոխադարձաբար մեղադրում են միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մեջ։