Ծննդական հերթականությունը կարող է ազդել որոշ հիվանդությունների ռիսկի վրա

Մեծածավալ նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտանիքում առաջնեկ և երկրորդ երեխա լինելու հանգամանքը կարող է կապ ունենալ հետագա առողջական ռիսկերի հետ։ Հետազոտողները վերլուծել են ավելի քան 10 միլիոն մարդու առողջական տվյալներ և պարզել, որ ծննդական հերթականությունը կապված է առնվազն 150 հիվանդության հավանականության հետ։ Առաջնեկների շրջանում ավելի հաճախ են արձանագրվել նյարդաբանական ու հոգեկան առողջության խնդիրներ, իսկ երկրորդ երեխաների մոտ՝ որոշ այլ խանգարումներ։
Մեծածավալ նոր հետազոտությունը վկայում է, որ ընտանիքում առաջնեկ կամ երկրորդ երեխա լինելը կարող է կապ ունենալ առողջական որոշ ռիսկեր հետագա կյանքում։ Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է
Ընտանիքի ներսում համեմատված միլիոնավոր տվյալներ
Հետազոտության հիմքում են ավելի քան 10 միլիոն մարդու առողջական տվյալները, որոնք հավաքվել են մոտ 5 միլիոն երկու երեխա ունեցող ընտանիքներից՝ երկու տասնամյակի ընթացքում ներկայացված բժշկական ապահովագրական պահանջների հիման վրա։ Գիտնականները համեմատել են ոչ միայն նույն ընտանիքի առաջնեկների ու երկրորդ երեխաների տվյալները, այլև նմանատիպ ընտանիքների զույգերը՝ հաշվի առնելով սեռը, ծննդյան տարին, բնակության վայրը և ծնողների տարիքի նմանությունը։ Այդ մոտեցումը, ըստ հեղինակների, թույլ է տվել նվազեցնել այն գործոնների ազդեցությունը, որոնք կարող էին շեղել արդյունքները։Որ հիվանդություններն էին ավելի հաճախ հանդիպում
Վերլուծությունը ցույց է տվել, որ ծննդական հերթականությունը կապված է առնվազն 150 հիվանդության հավանականության հետ։ Առաջնեկների շրջանում ավելի հաճախ են արձանագրվել նյարդաբանական և հոգեկան առողջության խանգարումներ, այդ թվում՝ աուտիզմ, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, Տուրետի համախտանիշ, դեպրեսիա և տագնապային խանգարումներ։ Երկրորդ երեխաների մոտ, ընդհակառակը, ավելի հաճախ են նշվել թմրանյութերի կամ ալկոհոլի չարաշահման խնդիրներ, մարսողական համակարգի որոշ հիվանդություններ, ինչպես նաև միգրեն, գոտևորող զոստեր և որոշ հոդային խանգարումներ։
Հեղինակները նշում են, որ կապը չի նշանակում ուղիղ պատճառահետևանքային հարաբերություն, սակայն դիտարկված օրինաչափությունը բավական հետևողական է։ Նրանց գնահատմամբ՝ ծննդական հերթականության ազդեցությունը կարող է պայմանավորված լինել կենսաբանական, իմունաբանական և սոցիալական մի քանի գործոնների համակցությամբ։
Ինչ կարող է բացատրել այդ տարբերությունը
Գիտնականները հիշեցնում են, որ նախկինում ևս ենթադրվել է՝ մեծ եղբայրների կամ քույրերի միջոցով տուն ավելի շատ միկրոբներ ներթափանցելու պատճառով փոքր երեխաները երբեմն ունենում են որոշ ալերգիկ հիվանդությունների ավելի ցածր մակարդակ։ Նոր ուսումնասիրությունը, սակայն, հարցը դիտարկում է ավելի լայն շրջանակում՝ ցույց տալով, որ տարբերությունը կարող է տարածվել ոչ միայն ալերգիաների, այլև առողջական բազմաթիվ այլ ոլորտների վրա։ Հեղինակները շեշտում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ հասկանալու համար, արդյոք նույն օրինաչափությունը պահպանվում է նաև երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներում։
Թեև արդյունքները վերաբերում են մեծ բնակչական խմբերի միջին միտումներին, դրանք չեն կարող կանխատեսել որևէ կոնկրետ մարդու առողջական վիճակը։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը նոր լույս է սփռում այն հարցի վրա, թե ինչպես կարող են ընտանեկան և վաղ մանկական հանգամանքները երկարաժամկետ ազդեցություն ունենալ առողջության վրա։
Աղբյուր՝ The Independent